Պետդուման օրինագիծ է ընդունել է ՌԴ-ում աշխատանքի համար ՀՀ քաղաքացիների վարորդական իրավունքի ճանաչման մասին

Պետդուման օրինագիծ է ընդունել է ՌԴ-ում աշխատանքի համար ՀՀ քաղաքացիների վարորդական իրավունքի ճանաչման մասին

Չորեքշաբթի Պետդուման առաջին ընթերցմամբ օրինագիծ է ընդունել, որը նախատեսում է Ռուսաստանում ճանաչել ՀՀ քաղաքացիների ազգային վարորդական վկայականները Ռուսաստանի Դաշնությունում ձեռնարկատիրական եւ աշխատանքային գործունեություն ծավալելիս, հայտնում է ՏԱՍՍ-ը։

«Ծրագրված փոփոխությունները Ռուսաստանի Դաշնության տարածքում Հայաստանի Հանրապետության քաղաքացիների ազգային վարորդական վկայականների ճանաչում են նախատեսում՝ տրանսպորտային միջոցներ վարելու հետ կապված ձեռնարկատիրական եւ աշխատանքային գործունեության իրականացման համար»,- ասված է բացատրական գրության մեջ։