Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Արտակարգ դեպք՝ Երևանում. «Mazda 6»-ում հրդեհ է բռնկվել

Blog Image

Այսօր՝ մայիսի 15-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 07:35-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 9-11 ճգնաժամայան կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոմիտասի պողոտա 20 հասցեի մոտ ավտոմեքենա է այրվում:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել Երևանի թիվ 5-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:

Մինչ հրշեջների ժամանումը՝ «Mazda 6» մակնիշի ավտոմեքնայում առաջացած կրակի դեմ պայքարել են վարորդն ու քաղաքացիները, ապա ժամանած հրշեջները մարել են այն:

Պարզվել է, որ այրվել է շարժիչի հատվածը՝ մասամբ: Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան: Թե ինչն է եղել ավտոմեքենայում առաջացած կրակի պատճառը, պարզվում է:

Send