Ալիևն ընդունել է Խովաևին

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այսօր ընդունել է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հարցերով ՌԴ ԱԳՆ հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաևին։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Հանդիպմանը քննարկվել է տարածաշրջանում տիրող իրավիճակը։
Իգոր Խովաևը հայտարարել է, որ Ռուսաստանը կշարունակի ջանքերը Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման և տարածաշրջանում կայուն խաղաղության ապահովման ուղղությամբ։
Հիշեցնենք, որ օրեր առաջ ՌԴ ԱԳՆ հատուկ ներկայացուցիչը հայաստանյան այցի շրջանակներում հանդիպել էր ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանին։