Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել ևս 3 երկրի հետ․ ԱԳՆ

ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Անի Բադալյանն X-ի իր միկրոբլոգում գրել է․
«Գլոբալ մասշտաբով փոխշահավետ կապերի ընդլայնման և զարգացման նպատակով 2023 թվականին Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել ևս երեք երկրի՝ Տրինիդադ և Տոբագոյի, Սաուդյան Արաբիայի և Բոտսվանայի հետ։ Այժմ այն երկրների թիվը, որոնց հետ Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ ունի, 182 է»: