Սյունիք կմտնեն ոչ թե տանկերով, այլ մեքենաներով. Հարությունյան

Քաղաքական գործիչ, Հայաստանի Հանրապետության նախկին վարչապետ, ԱԺ նախկին նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր Խոսրով Հարությունյանի հետ անդրադարձել ենք պատմական փաստերին, նորանկախ շրջանում տեղի ունեցող քաղաքական իրադարձություններին։ Այսօրվա իշխանության վարած քաղաքականությանը, կեղծ խաղաղության օրակարգին, քաղբանտարկյալներին, ժողովրդավարությանը, ինչպես նաեւ սահմանադրության փոփոխությունների դեպքում կարեւորագույն նշանակություն ունեցող կետերին եւ պետական ինստիտուտների ոչնչացմանը։