Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հրդեհ՝ Երևանում

Blog Image
Այսօր՝ օգոստոսի 2-ին, հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։40-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Նորք վարչական շրջանի Վիլնյուսի փողոցի թիվ 55 շենքի երկրորդ հարկի բնակարաններից  մեկից կրակ և ծուխ է նկատվում։Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանել են Երևանի թիվ 9-րդ հրշեջ փրարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ, ապա լրացուցիչ թիվ 8-րդ հրշեջ փրկարարական  ջոկատից՝ 1 մարտական  հաշվարկ։Մինչ հրշեջների ժամանումը երկրորդ հարկի բնակարանի պատշգամբում առաջացած կրակի դեմ պայքարել են քաղաքացիները, ապա ժամանած հրշեջները նախ կանխել, ապա մարել են այն։Ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։Հրդեհը բռնկվել է պատշգամբում և տարածվել դեպի կից սենյակ, որտեղ այրվել են կենցաղային իրեր և գույք։Օպերատիվորեն ժամանել են նաև Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր տեղում 3 քաղաքացու և 2 հրշեջի օգնություն են ցուցաբերել, քանի որ ծխահարվել էին։Նրանց կյանքին վտանգ չի սպառնում։Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի պարեկները, ովքեր սահմանազատել են տարածքը և տեղում իրականացրել հերթապահություն։Օպերատիվորեն ժամանել են նաև «Գազպրոմ Արմենիա», «Տրանսգազ» Երևանի ԳԳՄ-ն, սակայն տեղում պարզվել է, որ բնակարանը գազաֆիկացված չի և հրդեհը բռնկվել է 3 կգ-ոնց գազաբալոնից՝ գազի արտահոսքի հետևանքով։Պարեկային ծառայությունը պարզում է բնակարանի սեփականատիրոջ ինքնությունը։
Send