Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պատվիրակությունը վաղը կմեկնի Բաքու. ի՞նչ է հայտնի

Վաղը Ադրբեջանի մայրաքաղաքում կկայանա ադրբեջանա-իրանական համատեղ ռազմական հանձնաժողովի նիստը։
Միջոցառմանը մասնակցելու համար Բաքու կժամանի Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պատվիրակությունը. գրում է Tasnim գործակալությունը։
Օրակարգում ընդգրկված են ռազմական և պաշտպանական ոլորտներում համագործակցության հարցեր։
Իրանական պատվիրակությունը կգլխավորի Իրանի պաշտպանության փոխնախարար Մեհդի Ֆարհին։