«Պատրոն Դավոն» ձերբակալվել է

ՊՆ-ին ռազմամթերք մատակարարած ընկերության տնօրեն Դավիթ Գալստյանը՝ «Պատրոն Դավո» մականվամբ հայտնի, երեկ ձերբակալվել է:
Այս մասին MediaHub.am-ին հայտնեց վերջինիս պաշտպան Արմեն Անդրիկյանը:
«Գործի հետ կապված այս պահին ոչինչ ասել չեմ կարող, այս պահին ձերբակալված է»,-ասաց նա։
Հիշեցնենք, որ ըստ մամուլի՝ երեկ դիմակավորված օպերատիվ աշխատողները ներխուժել են Դավիթ Գալստյանի տուն և նրան բերման ենթարկել:
Լիաննա Թորոսյան