ԿԽՄԿ-ն այցելել է Բաքվում ապօրինի բանտարկված, Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը

Կարմիր Խաչի միջազգային կոմիտեն այցելել է Բաքվում ապօրինի բանտարկված, Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը։
Այցը տեղի է ունեցել մայիսին։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանում ԿԽՄԿ ներկայացուցչության հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Իլահա Հուսեյնովան։
Նշվում է, որ կազմակերպվել են անհատական հանդիպումներ, ստեղծվել են պայմաններ՝ ընտանիքների հետ շփվելու համար։