Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն և Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ Տոկաևը շնորհավորել են Հայաստանին Անկախության օրվա առթիվ։
«Մեր քաղաքացիներին միավորում է Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակը, Սպիտակի երկրաշարժի հետևանքների համատեղ հերոսական հաղթահարումը, մասնակցությունը ինտեգրացիոն կառույցներին ու սերտ բիզնես գործընկերությունը»,- ասված է Բելառուսի ղեկավարի ուղերձում։
«Հայաստանը մեծ հաջողությունների է հասել պետականաշինության, քաղաքացիների բարեկեցության ապահովման և միջազգային հեղինակության ամրապնդման գործում»,- նշել է Ղազախստանի նախագահը։