Աջափնյակում կրակոցների հետևանքով հայտնի քրեական հեղինակություն է սպանվել

Աջափնյակում կրակոցների հետևանքով հայտնի քրեական հեղինակություն է սպանվել

MediaHub-ը արդեն տեղեկացրել է, որ Աջափնյակ համայնքի Շինարարների 24 հասցեում րոպեներ առաջ կրակոցներ են հնչել: Տարածքում հայտնաբերվել է կրակոցներից վնասված  Toyota Land Cruiser ամենագնաց:

Մեր աղբյուրները հայտնում են, որ նախնական տեղեկությամբ` կրակոցներից սպանվել է Ֆազ մականունով հայտնի քրեական հեղինակություն Սերգեյ Գրիգորյանը, որը այս տարիներին հասցրել է աչքի ընկնել տարբեր քրեական պատմություններով: