Սանկտ Պետերբուրգում երեխա է ընկել էլեկտրական սկուտերի անիվների տակ

Սանկտ Պետերբուրգում երեխա է ընկել էլեկտրական սկուտերի անիվների տակ

Սանկտ Պետերբուրգում երեխան ընկել է էլեկտրական սկուտերի անիվների տակ, այս մասին հայտնում է 78.ru հեռուստաալիքը։ Հեռուստաալիքի տվյալներով՝ միջադեպը տեղի է ունեցել Կալինինսկի թաղամասում՝ Սոֆյա Կովալեւսկայա փողոցում՝ թիվ 10 տան մոտ։

Ականատեսները պատմել են, որ էլեկտրական սկուտերը հարվածել է երեխային։ Դեպքի վայր են ժամանել շտապօգնության բժիշկները։ Տուժած երեխայի վիճակի մասին տեղեկություններ չկան, այլ մանրամասներ և հանգամանքներ չեն նշվում։