Դուք այնպես մեծահոգաբար եք ժպտում՝ ցույց տալով, որ ուղղակի, հենց էնպես եմ խոսում։ Այս մասին ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ընթացքում, դիմելով «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանին ասաց ՔՊ-ական Արփի Դավոյանը:
Նշենք, որ Մինասյանը ներկայացրեց Սեդա Սաֆարյանի լիազորությունները՝ որպես ՍԴ դատավոր դադարեցնելու վերաբերյալ օրենքի նախագիծ։
Դավոյանը պնդեց, որ Սաֆարյանի գործով իրավական ոչ մի հարց չկա, խնդիրը նրա անձն է։
Ի պատասխան Արծվիկ Մինասյանը նկատեց․ «Արդեն իմ ժպիտի վրա էլ եք սկսել կասկածել»։
Հանձնաժողովի նախագահ, ՔՊ-ական Վլադիմիր Վարդանյանն էլ հավելեց․ «Լավ է, որ ժպիտ կա, դա դրական է, գարնանային եղանակ, ժպիտներ»։
Ապա Արծվիկ Մինասյանը շարունակեց խոսքը՝ իրենց դիմումը փաստերի վրա է հիմնված, իսկ իշխանությունը հարցն այլ դաշտ է մղում։
«Ուզում եք, որ ես բաժակ նայելու սկզբունքը կիրառե՞մ»,- հարցրեց նա։
Մանրամասները՝ տեսանյութում: