Նիկոլը, որ մինչեւ հիմա իշխանության է, այո բոլորս ենք մեղավոր. Բաբայան

Փաստաբան Արսեն Բաբայանի հետ զրուցել ենք Հայաստանի Հանրապետությունում քաղբանտարկյալների ինստիտուտի, եւ դրա նշանակության մասին։ Քանի քաղբանտարկյալ ունենք, եւ նրանցով զբաղվող, մեր հանրության անտարբերության, ԱԺ -ում իշխանություն-ընդդիմություն փոխհարաբերությունների, Նիկոլի իշխանություն ունենալու եւ ընդդիմության պնդմամբ չունենալու մասին։ 

Վերջում տարվա համառոտ անցում կատարեցինք այսօրվա եղած քաղաքական դաշտի եւ հասարակության հետ աշխատանքի գծով։

Բաբայանը շատ հստակ նշեց նաեւ այսօրվա արդարադատության, ոստիկանության բռնությունների եւ դատական իշխանության ապօրինությունների մասին, որը բուռն կերպով շարունակում են ուժային կառույցները իշխանության հրամաններով աշխատել` հաստատելով իշխանության կամակատար մարմիններ։