Հայտնի են դարձել «Օսկար»-ի հավակնորդները

Հայտնի են դարձել «Օսկար»-ի հավակնորդները

Կինոարվեստի և գիտության ակադեմիան հայտարարել է 2023 թվականի Օսկարի անվանակարգերում հավակնորդների անունները։ Անվանակարգերի քանակով առաջատարը 11 անգամ առաջադրված «Ամեն ինչ ամենուր և միանգամից» ֆիլմն էր։

Սթիվեն Սփիլբերգի «Ֆաբելմանները», Ջեյմս Քեմերոնի «Ավատար. Ջրի ճանապարհը» ու ևս ութ ֆիլմ պայքարում են լավագույն ֆիլմ անվանակարգում։

Լավագույն ռեժիսոր անվանակարգում են Մարտին Մակդոնը, Դեն Քվանը, Դենիել Շայներթը, Սթիվեն Սփիլբերգը, Թոդ Ֆիլդը և Ռուբեն Էստլունդը։

Լավագույն դերասանահու տիտղոսի համար կպայքարեն Քեյթ Բլանշեթը, Անա դե Արմասը, Անդրեա Ռյզբորոն, Միշե Ուիլյամսը, Միշել Յեոն։

Լավագույն դերասան անվանակարգում են Օսթին Բաթլերը, Քոլին Ֆարելը, Բրենդան Ֆրեյզերը, Փոլ Մեսկալը և Բիլլ Նային։

Օսկարի 95-րդ մրցանակաբաշխությունը տեղի կունենա 2023 թվականի մարտի 12-ին Լոս Անջելեսի Dolby Theatre-ում։