Նոր Նորքի ոստիկանության ուղղությամբ նռնակ նետածների կյանքին վտանգ չի սպառնում

Երեկ Նոր Նորքի ոստիկանության շենքի ուղղությամբ նռնակ նետած երկու քաղաքացիները բեկորային վնասվածքներով շարունակում են գտնվել Սբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ-ում։ Այս մասին հայտնում են MediaHub-ի աղբյուրները։
Նշենք, որ ըստ մեր տեղեկության, նրանց վիճակը ծանր է, սակայն տղամարդկանցից և ոչ մեկի կյանքին վտանգ չի սպառնում։
Հավելենք, որ երեկվա այդ դեպքի հետ կապված նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ահաբեկչության հատկանիշներով։
Ըստ մեր տեղեկությունների՝ բուժում ստացող քաղաքացիներն են Վարդգես Գևորգյանն ու Արթուր Մովսիսյանը։
Նարե Գնունի