Ողբերգություն չպետք է լինի, որ նոր սահմանը բացենք․ Ռուբինյանը՝ հայ-թուրքական սահմանի մասին
Մենք Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման փուլում ենք։ Այդ մասին այսօր Անթալիայի դիվանագիտական ֆորումի ընթացքում ասաց ՀՀ ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը։
Նրա խոսքով՝ գաղտնիք չէ, որ Հայաստանի ու Թուրքիայի միջև հարաբերությունները պատմական կոնտեքստ ունեն։
«Բայց Հայաստանը պատրաստ է կատարել իրենից կախված ամեն բան՝ հարաբերությունների կարգավորման համար։ Մենք բացում ենք մեր սահմանները երրորդ երկրների համար, և այդ սահմանները բաց չեն լինի միայն դիվանագիտական անձնագիր ունեցողների համար»,- նշեց Ռուբինյանը։
Նա նշեց, որ Հայաստանի ու Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման հարցում թե՛ դրական, թե՛ բացասական արդյունքներ են արձանագրվում։
Հայ բանագնացը նաև հիշեցրեց, որ մենք Թուրքիայի հետ սահմանը բացեցինք հումանիտար օգնություն տանելու համար, սակայն և նշեց, որ ողբերգություն չպետք է լինի, որ նոր սահմանը բացվի։
Մանրամասները՝ տեսանյութում։