Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ

Փաստաբանին ձերբակալո՞ւմ եք, աբսուրդ է. ինչի՞ համար եք շոու անում․ Վարդևանյանը՝ Ալեքսանյանի մասին

Blog Image

Քննիչն ու դատախազը որոշել են, որ այն մակարդակի լիազորություններ ունեն, որ փաստաբանի դեմ քրեական գործ են հարուցում․ հարուցել, հարուցել եք, կալանքի ֆետիշացման ավարտ լինելո՞ւ է, թե ոչ։

Այս մասին այսօր դատարանի դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր, իրավաբան Արամ Վարդևանյանը՝ խոսելով փաստաբան Էրիկ Ալեքսանյանին ձերբակալելու և նրա նկատմամբ կալանքը խափանման միջոց կիրառելու վերաբերյալ դատարան ներկայացված միջնորդության քննության մասին։

«Հարց է առաջանում՝ ինչի՞ համար կալանավորել։ Հասարակության մեջ ինչ-որ մեկը կարծու՞մ է, որ Էրիկ Ալեքսանյանը պետք է խոչընդոտի ինչ-որ քննությանը, պետք է կատարի նոր հանցանք, թե՞ պետք է թաքնվի։ Հանրային ճանաչում ունեցող անձ է, որ կարողացել է բազմաթիվ ծանր գործերով ներկայացնել միջնորդություն՝ կալանավորման վերացման, վստահություն է վայելել հենց իր անձով պայմանավորված և դատավորները բավարարել են միջնորդությունը»,-ասաց նա։

Վարդևանյանը նշեց, որ դատավոր Արուսյակ Ալեքսանյանի մասով ոչ մի հարցի չի պատասխանի, որովհետև վաղուց արդեն սպառիչ պատասխաններ է տվել։

«Ամեն դեպքում՝ կալանավորումը երբեք ինքնանպատակ չի կարող լինել, պետք է այս ոճին վերջ տալ։ Ախր, փաստաբանին ձերբակալո՞ւմ եք, աբսուրդ է, շոու ինչի՞ համար եք անում»,-ընդգծեց Վարդևանյանը։

Մանրամասները՝ տեսանյութում

 

Send