Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Արտակարգ իրավիճակ՝ Երևանում․ Երևանյան լճի մոտ՝ «Երեքնուկ» կամրջի տակ ստեղծվել էր «մինի Երևանյան լիճ»

Blog Image

Այսօր՝ օգոստոսի 31-ին, Երևանում հորդառատ անձրևի հետևանքով Սեբաստիա փողոցում՝ Երևանյան լճի հարևանությամբ գտնվող ժողովրդին հայտնի «Երեքնուկ» կամրջի տակ սելավատարերի չգործելու պատճառով ավտոմեքենաները հայտնվել էին ջրում։ 

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, 3 տասնյակից ավելի ավտոմեքենաներ մեծ դժվարությամբ են դուրս բերվել «մինի Երևանյան լճից»։

Երթևեկությունը մի քանի ժամ կաթվածահար էր եղել։

Վարորդները «ամենաքաղցր» խոսքերով էին հիշում պատասխանատուներին ասելով․ «Դրանցից շատերի ուղեղը էս անձրևաջրերով ա լցված»։

Send