Շնորհավորում եմ համայնքի ղեկավարի ընտրություններում հաղթած թեկնածու Վալոդյա Գրիգորյանին․ ՔՊ-ական թեկնածու

Փարաքարի ղեկավարի ՔՊ-ական թեկնածու Լյուդվիգ Գյուլնազարյանը գրել է․
«Սիրելի փարաքարցիներ շնորհակալ եմ ընտրությանը ակտիվ մասնակցելու և 2021 թվականի ընտրությունների համեմատությամբ մեր քաղաքական թիմին տված ավել վստահության քվեների համար։
Շնորհավորում եմ համայնքի ղեկավարի ընտրություններում հաղթած թեկնածու Վալոդյա Գրիգորյանին։
Փարաքարը մեր տունն է, ու բոլորիս անելիքն է առավելագույնը անել Փարաքար համայնքի զարգացման համար»։