Բժիշկը զգուշացրել է հայտնի ըմպելիքի մաhացու վտանգների մասին

Բժիշկը զգուշացրել է հայտնի ըմպելիքի մաhացու վտանգների մասին

Ռոմի չափից շատ օգտագործումը կարող է հանգեցնել ինսուլտի և սրտի կաթվածի, «Լենտա»-ին ասել է պրոֆեսոր Դմիտրի Բերեզովսկին։

Մասնագետը բացատրել է, թե ինչ է սպասվում այս հայտնի ալկոհոլային խմիչքի սիրահարներին։

Սա պայմանավորված է երիկամների վրա թունավոր ազդեցությամբ՝ ռենին-ալդոստերոն համակարգի, որը կարգավորում է արյան ճնշումը։ Եվ նաև մակերիկամների վրա՝ ադրենալինի չափազանց սինթեզի պատճառով։

Ուժեղ ալկոհոլը հիմնականում քայքայում է լյարդը՝ առաջացնելով բջիջների նեկրոզ և ցիռոզի զարգացում։ Բերեզովսկին ընդգծել է, որ ռոմը նույնքան վտանգավոր ազդեցություն ունի ստամոքս-աղիքային համակարգի վրա։ Խմիչքը հրահրում է բորբոքային պրոցեսներ, որոնք հանգեցնում են գաստրիտի և պեպտիկ խոցերի: