Ադրբեջանում հարսանիքի ժամանակ զանգվածային սննդային թունավորման դեպք է գրանցվել. հիվանդանոց է դիմել 55 մարդ

Ադրբեջանում հարսանիքի ժամանակ զանգվածային սննդային թունավորման դեպք է գրանցվել. հիվանդանոց է դիմել 55 մարդ

Ադրբեջանի հյուսիս-արևմուտքում գտնվող Գաբալայի շրջանում զանգվածային սննդային թունավորման դեպք է գրանցվել։ Այդ մասին հաղորդել է հանրապետության գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը։

Գերատեսչության տվյալներով՝ թունավորման կասկածանքով շրջանային հիվանդանոց է դիմել 55 մարդ, որոնք հարսանիքի են ներկա գտնվել Գաբալա քաղաքի հանդիսությունների սրահներից մեկում։ 

51 տուժած անհրաժեշտ բուժօգնություն ստանալուց հետո դուրս է գրվել ամբուլատոր բուժման համար, չորսը շարունակում են մնալ Գաբալայի շրջանային հիվանդանոցում, նրանցից երեքի վիճակը գնահատվում է միջին ծանրության։

Իրադարձություններին ավելի արագ հետևելու համար բաժանորդագրվեք՝ MediaHub1world