«Անձնական տիրույթ մտնել չի կարելի»․ ի՞նչ բացահայտումներ է անում Հայաստանի միակ դետեկտիվը

Իսկ դուք գիտեի՞ք, որ Հայաստանում կա դետեկտիվ ծառայություններ մատուցող ընկերություն։ Խոսքը «Գաբրիելյան ընդ փարթներս» դետեկտիվ բյուրոյի մասին է, որը հիմնադրվել է 2021 թվականին։ Այն Հայաստանի առաջին և միակ դեկեկտիվ ծառայություններ մատուցող ընկերությունն է։ 

Հիմնադիրը Հայկ Վրեժի Գաբրիելյանն է, որն իրավապահ համակարգի նախկին աշխատակից է։ 

Mediahub-ը նրա հետ հետաքրքիր հարցազրույց է արել Հայաստանում  դետեկտիվ ծառայությունների պահանջարկի, նրանց մատուցած ծառայությունների և ուշագրավ դեպքերի մասին։ Գաբրիելյանը մեզ ասաց, որ Հայաստանում դետեկտիվ ծառայությունների պահանջարկ կա, դրա համար էլ ինքը որոշել է հիմնել այս բյուրոն և անդամակցել միջազգային դետեկտիվ միություններին, որ հատուկ հասանելիություն ստանա այնտեղ, որտեղ հասարակ քաղաքացիները չեն կարողանա մուտք գործել։ 

Նա նաև ասաց՝ իրենք անձնական տիրույթ չեն մտնում, մարդկանց անձնական կյանքն ու անկողինը չեն փորփրում՝ դա իրենց սկզբունքներին դեմ է։ Նաև հարցրել ենք, թե ինչ գիտի Նիկոլ Փաշինյանի մասին։

Մանրամասն՝ տեսանյութում

Վահե Մակարյան