«Կենդանի Նոuտրադամուսը» սահմռկեցուցիչ կանխшտեunւմներ է արել 2025 թվականի համար. կանխատեսումներից մեկն իրականացավ

«Կենդանի Նոuտրադամուսը» սահմռկեցուցիչ կանխшտեunւմներ է արել 2025 թվականի համար. կանխատեսումներից մեկն իրականացավ

Աթոսը պնդում է, որ 2025 թվականի երկրորդ կեսին աշխարհը կբախվի նոր մարտահրավերների, որոնք կփոխեն տնտեսությունն ու տեխնոլոգիաները:

Իր կանխատեսումներով հայտնի «կենդանի Նոստրադամուս» կոչված բրազիլացի էքստրասենս Աթոս Սալոմեն կրկին ուշադրություն է գրավել այն բանից հետո, երբ Կալիֆորնիայում անտառային հրդեհների մասին նրա կանխատեսումն իրականացավ, գրում է The Daily Star-ը։

Աղետ Լոս Անջելեսում

2025 թվականի հունվարին Լոս Անջելեսում տեղի են ունենում հսկայական անտառային հրդեհներ, որոնք այրել են հազարավոր ակրեր, ավերել տներ և հազարավոր մարդկանց ստիպել են տարհանվել: Ըստ Աթոսի՝ այս իրադարձությունները կլիմայի փոփոխության հետևանքով առաջացած մի շարք կլիմայական աղետների միայն սկիզբն են։ Նա նշել է, որ այդ հրդեհները «անվերահսկելի են» և նմանատիպ աղետները կարող են ավելի հաճախակի դառնալ։

Աթոսի նախորդ կանխատեսումները

Ինքնակոչ մարգարեն նախկինում պնդում էր, որ կանխագուշակել է.

Covid-19 համավարակը,

Եղիսաբեթ II թագուհու մահը,

Ռուսաստան – Ուկրաինա պատերազմը

Իր կանխատեսումներից շատերում նրա ճշգրտությունը նրան դարձրել է հիացմունքի, և կասկածի առարկա:

Սարսափելի նախազգուշացում 2025 թվականի համար

Աթոսը պնդում է, որ 2025 թվականի երկրորդ կեսին աշխարհը կբախվի նոր մարտահրավերների, որոնք կփոխեն տնտեսությունն ու տեխնոլոգիաները։ Նա ակնարկում է.

– տնտեսական հանկարծակի փոփոխություններ. հնարավոր ճգնաժամեր՝ կապված ֆինանսական համակարգերի փոփոխությունների հետ,

– տեխնոլոգիական առաջընթացներ. իրադարձություններ, որոնք արմատապես կազդեն մարդկանց կյանքի վրա,

– կլիմայական իրավիճակի հետագա վատթարացում. ավելի հաճախակի բնական աղետներ, որոնք նախազգուշացում կծառայեն մարդկությանը:

Աթոսը հրդեհներն անվանել է «զարթուցիչ» համաշխարհային հանրության համար՝ արձագանքելու կլիմայի փոփոխությանը:

Չնայած Աթոս Սալոմեի հանրաճանաչությանը, նրա կանխատեսումները հակասական են: Թերահավատները նշում են, որ նրա կանխատեսումները հաճախ ընդհանուր և բազմանշանակ են, ինչը թույլ է տալիս դրանք մեկնաբանել տարբեր ձևերով: