Քեյթ Միդլթոնը հայտնվել է YouTube-ում երեխաների մասին տեսանյութում

Քեյթ Միդլթոնը հայտնվել է YouTube-ում երեխաների մասին տեսանյութում

Ուելսի արքայադուստրը խոսել է լոնդոնյան դպրոցներում երեխաների հետ իրենց արջուկների և ծննդյան տորթերի մասին՝ իր «Վաղ մանկություն» քարոզարշավի նոր տեսահոլովակում: Այդ մասին գրում է Daily Mail-ը։

Քեյթ Միդլթոնը հայտնվել է երեք րոպեանոց տեսանյութում, որը հրապարակվել է Վաղ մանկության կենտրոնի YouTube-ի ալիքում։ Նկարահանման համար նա կրել է Burberry բլուզ և Spells of Love ականջօղեր։ Արքայազն Ուիլյամի կինը տարրական դասարանների աշակերտների հետ քննարկել է նրանց մեծանալն ու զգացմունքների մասին։

«Մենք բոլորս ունենք զգացմունքներ, չէ՞, լավ և տխուր զգացումներ: Բայց եթե մեր շրջապատում ընկերներ և ընտանիք ունենանք, մեզ համար ավելի հեշտ է, այնպես չէ՞»,- ասել է նա: 

Տեսանյութում նա նաև նշել է, թե որքան կարևոր է մեծերի համար հոգ տանել երեխաների մասին, «նրանց տալ սեր և բարություն» և օգնել նրանց «դառնալ լավագույնը»։