ԿԳՄՍ նախարարին տհաճ անակնկալներ են սպասվում․ «Իրավունք»

ԿԳՄՍ նախարարին տհաճ անակնկալներ են սպասվում․ «Իրավունք»

«Իրավունք» թերթը գրում է. «Իրավունքի» ունեցած տեղեկությունների համաձայն, եթե բարձր աշխատավարձ ստացող պետական գերատեսչությունների աշխատակիցներին դեռ հաջողվում է զսպել ու լռեցնել, որպեսզի չմիանան ընդդիմության փողոցային պայքարին, ապա կրթական ոլորտում իրավիճակը բոլորովին այլ է:

Ճիշտ է, քննական շրջանով պայմանավորված` մեծ թվով ուսանողներ դեռ չեն միացել պայքարին, բայց նրանց փոխարեն` պրոֆեսորադասախոսական կազմն է օր օրի ավելանում Ֆրանսիայի հրապարակում պայքարողների շարքերում:

Ընդ որում` մեզ հասած լուրերի համաձայն, առաջիկայում տհաճ անակնկալներ են

սպասվում ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանին»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում