Հրաժարականի դիմում ներկայացրեք, պարո՛ն նախագահ․ Արցախի ԱԺ նախագահը՝ Արայիկ Հարությունյանին

Հրաժարականի դիմում ներկայացրեք, պարո՛ն նախագահ․ Արցախի ԱԺ նախագահը՝ Արայիկ Հարությունյանին

ԱԺ հերթական նիստի ժամանակ Արցախի ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը հանդես է եկել հայտարարությամբ։

Նա դիմել է Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանին՝ կոչով, խնդրանքով։

ԱԺ նախագահը, մասնավորապես, ասել է․

«Պարո´ն նախագահ, ես երբեք չեմ խառնվել Ձեր գործերին, դուք էլ՝ Ազգային ժողովի գործերին: Իմ առաջարկած մոդելը հետևյալն է․ ոչ թե ամորֆ մարմին եմ առաջարկել, այլ մարմին, որը մեզ փրկել է 90-ականներին, այն է՝ պաշտպանության պետական կոմիտեն: Ես երկրի նախագահին առաջարկել եմ այդ կազմում երկու մարդու ընդգրկել՝ Ռուբեն Վարդանյանին և Սամվել Բաբայանին: 

Հրաժարականի դիմում ներկայացրեք, պարո´ն նախագահ, կամ դրեք ձեր վստահության հանրաքվեն: Եթե ժողովուրդը չի վստահում, որ ընտրվել եք, ապա կհեռանաք: Եթե ժողովուրդը ձեզ չվստահեց՝ ես էլ եմ հեռանալու»: