«Ազբեստային» արևմտամետություն

Նիկոլ Փաշինյանը միայնակ չի կարող բռնապետություն հաստատել, եթե նրան չաջակցեն տարբեր պաշտոնյաներ, պատգամավորներ, իշխանության հաստիքային ու արտահաստիքային հաճախորդներ։
«Բռնապետության դեմքը» խորագրի այսօրվա «հերոսը» «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանն է:
Արամ Սարգսյանի միլիոնները
Քաղցկեղածին ազբեստն արգելվել է ամբողջ աշխարհում, և արդեն 69 երկիր դրա կիրառման վրա արգելք է դրել, այդ թվում՝ ԵՄ երկրները: Փոխարենը այն շարունակում են կիրառել Հայաստանի տարբեր գերատեսչություններ:
Հայաստանում ազբոթիթեղների արտադրություն իրականացնում է «Կավաշեն» ՍՊԸ-ն Արարատ քաղաքում։ Ընկերության բաժնեմասում 23 % մասնակցություն ունի «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ, նախկին վարչապետ Արամ Սարգսյանը: Մնացյալ բաժնեմասը ընկերության տնօրեն Տարոն Պետրոսյանի հարազատների անուններով է ձևակերպված։ Տարոն Պետրոսյանն Արամ Սարգսյանի «դրածոն» է:
«Կավաշեն» ՍՊԸ-ն Նիկոլ Փաշինյանի կառավարության օրոք մասնակցել է պետական գնումների և տարբեր պետական մարմինների ազբոթիթեղ վաճառել։
«Սկզբունքայինը»
Միայն Հայաստանում է, որ քաղաքական գործիչն ամբողջ օրը հավատարմություն է հայտնում արևմտյան արժեքներին, բայց զբաղվում է մի բիզնեսով, որն արգելված է Արևմուտքում: Զարմանալ պետք չէ՝ փողը «դատարկ արժեքից» կարևոր է:
Եվ վերջապես՝ ամբողջանում են «գաղափարական» այն մոտիվները, ինչի համար Արամ Սարգսյանը «կրծքով» պաշտպանում է Փաշինյանին:
Վահրամ Բագրատյան