«Վիզային» դիվանագիտություն
Նիկոլ Փաշինյանը միայնակ չի կարող բռնապետություն հաստատել, եթե նրան չաջակցեն տարբեր պաշտոնյաներ, պատգամավորներ, իշխանության հաստիքային ու արտահաստիքային հաճախորդներ։
«Բռնապետության դեմքը» խորագրի այսօրվա «հերոսը»՝ ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանն է՝ առնվազն իր «փայլուն» կադրային քաղաքականության հետևանքով:
Բացահայտում
«Ժողովուրդ» օրաթերթը աղմկահարույց բացահայտումներ է արել այն մասին, որ ՀՀ ԱԳՆ աշխատակից վարորդը, որը, ըստ քաղաքացիների վկայության, սպասարկել է ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանին, մուտքի վիզաներ տրամադրելու օժանդակության համար մարդկանցից գումար է վերցրել:
Վահան Կոստանյանն այս լուրը չի հերքել, ավելին՝ ասել է, որ ինքն է հաղորդում ներկայացրել իրավապահ մարմիններին: Այս պնդումն, իհարկե, արժանահավատ չի թվում, որովհետև վարորդը «հաջողությամբ» ճողոպրել է երկրից:
Հեղափոխության զավակները
Ահա այսպիսի վարքագիծ ունեն հեղափոխության զավակները, ովքեր պետական լծակներն անխնա օգտագործում են՝ հարստանալու նպատակով: Ոչինչ, որ դրա հետևանքով «քցվում» են Հայաստանի շարքային քաղաքացիները, տուժում է երկրի միջազգային վարկը:
Վահրամ Բագրատյան