Եվրոպայի գավաթ. Նարեկ Մանասյանն ապահովեց Հայաստանի երրորդ բրոնզե մեդալը

Չեռնոգորիայի Բուդվա քաղաքում անցկացվող բռնցքամարտի Եվրոպայի գավաթի խաղարկությունում Հայաստանի ներկայացուցիչ Նարեկ Մանասյանը (92 կգ) նույնպես մեկնարկեց հաղթանակով:
Աշխարհի եւ Եվրոպայի բրոնզե մեդալակիրը քառորդ եզրափակիչում մենամարտեց ալբանացի Գելիան Ռայկուի հետ եւ վստահ հաղթանակ տարավ 5:0 հաշվով: Հայաստանի ներկայացուցիչն ապահովեց Կարեն Աղամալյանի գլխավորած թիմի երրորդ բրոնզե մեդալը:
Ավելի վաղ բրոնզե մեդալներ են ապահովել նաեւ նաեւ Արթուր Բազեյանը (57 կգ) եւ Բարեղամ Հարությունյանը (48 կգ):