Օգոստոսի 1-ից սկսում է գործել Եվրամիությանը ռուսական ածխի մատակարարման ամբողջական արգելքը՝ որպես Մոսկվայի դեմ Արևմուտքի հերթական պատժամիջոց. հայտնում է RIA Novosti-ն:
Համապատասխան միջոցը ներառվել է ԵՄ պատժամիջոցների հինգերորդ փաթեթում, որն ընդունվել է ապրիլի սկզբին։ Փաստաթուղթը ենթադրում է Ռուսաստանից այդ ռեսուրսի ներմուծման աստիճանական մերժում՝ այսօրվանից դրա մատակարարման ամբողջական արգելքով։
Փաստաթղթի ձևակերպման համաձայն՝ միջոցը ներառում է «2022 թվականի օգոստոսից ածխի և այլ տեսակի պինդ հանածո վառելիքի գնման, ներմուծման կամ փոխանցման արգելք, եթե դրանք ծագում են Ռուսաստանից կամ արտահանվում են Ռուսաստանից»։
Որոշման ընդունման ժամանակ ռուսական ածխի ներմուծումը ԵՄ գնահատվում էր տարեկան 8 միլիարդ եվրո։ ՌԴ էներգետիկայի նախարարության տվյալներով՝ 2021 թվականին Ռուսաստանից այս ռեսուրսի ընդհանուր արտահանման մեջ ԵՄ երկրների մասնաբաժինը կազմել է 21,8 տոկոս՝ 48,7 միլիոն տոննայից մի փոքր ավելի։