Փոթորկի ժամանակ կայծակը հարվածել է Մոսկվայից թռչող S7 ինքնաթիռին. մանրամասներ

Երեկվա փոթորկի ժամանակ կայծակը հարվածել է S7 ինքնաթիռին։ Ինքնաթիռը Մոսկվայից Նովոսիբիրսկ էր թռչում։
Ըստ Mash-ի՝ հարվածի հետքերը հայտնաբերվել են հետթռիչքային զննության ժամանակ։ Հավանաբար, հարվածել է ինքնաթիռին՝ բարձրանալիս։ Բարեբախտաբար, ուղեւորներից ոչ ոք չի տուժել։ Թռիչքը բարեհաջող հասել է Նովոսիբիրսկ։
Այժմ A-321-ը դադարեցրել է թռիչքները և տարվել վերանորոգման։
Իրադարձություններին ավելի արագ հետևելու համար բաժանորդագրվեք՝ MediaHub1world