Ի՞նչ է կատարվում Արցախում․ Վերածննդի հրապարակը մարդաշատ է

Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում այս պահին բազմաթիվ քաղաքացիներ են հավաքվել։ Ընթանում է ԱԺ արտահերթ նիստը արցախցիների առևանգման առնչությամբ։

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք Արցախի Հանրապետության Ազգային ժողովի արտահերթ նիստին մասնակցում է նաև Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը։ Նա հանդիպելու է քաղաքացիների ու ակտիվիստների հետ, քննարկվելու են օրակարգային հարցեր։ 

Հիշեցնենք, որ Հակարիի ապօրինի անցակետից ադրբեջանցիների կողմից այսօր՝ օգոստոսի 28-ին առևանգված հայ քաղաքացիների նկատամամբ Ադրբեջանի դատախազությունը խափանման միջոց է կիրառել։ Ադրբեջանը առևանգված հայ քաղաքացիներին կեղծ մեղադրանքներով դատապարտել է 10 օրվա կալանքի։ Նրանք, իբր, մեղադրվում են «Ադրբեջանի դրոշը անարգելու մեջ»։

Հաղորդվում է՝ դատարանի վճռի կատարումից հետո նրանց կարտաքսեն Ադրբեջանից։

Ավելին՝ տեսանյութում