«Արցախի գազն ի՞նչ կապ ունի ընտրությունների հետ». Արալեզի գյուղապետ

«Արցախի գազն ի՞նչ կապ ունի ընտրությունների հետ». Արալեզի գյուղապետ

Արալեզի թիվ 10/13 ընտրատեղամասում, ինչպես նաև Վեդի համայնքի այլ ընտրատեղամասերում, ջեռուցումը բացակայում է:

Ընտրատեղամասը տեղակայված է գյուղի մշակույթի տանը:

168.am-ն Արալեզի գյուղապետ Մարտիկ Թևոնյանից (մարզպետ Սպարտակ Թևոնյանի ազգականը) հետաքրքրվեց, թե ինչո՞ւ ջեռուցում չկա, ինչին ի պատասխան՝ նա ասաց, որ գծերը քաշած են, աշխատում են որ մշակույթի տունը գազիֆիկացնեն:

Հարցին՝ իսկ այս պահին ինչո՞ւ որևէ տաքացուցիչ չեն միացնում, գյուղապետը պատասխանեց, որ հոսանքալարերը կվնասվեն: