Մայրը վաճառել է իր 8 ամսական որդուն՝ iPhone գնելու համար

Մայրը վաճառել է իր 8 ամսական որդուն՝ iPhone գնելու համար

Հնդկաստանի ոստիկանությունը կալանավորել է մի կնոջ, որը մեղադրվում է իր ութ ամսական որդուն վաճառելու մեջ։  Նա և իր ամուսինը նման քայլի են գնացել հանուն բաղձալի iPhone 14-ի և Instagram-ի համար տեսահոլովակ նկարահանելու, հայտնում է DailyO պորտալը։

Նշվում է, որ մեղադրյալներ Սաթին և Ջեյդեվն ապրում էին աղքատության մեջ և տարված էին սոցիալական ցանցերով: Մի օր նրանց հարեւանները նկատել են զույգի որդու անհետացումը, որը կասկածելիորեն համընկել է ընտանիքում iPhone սմարթֆոնի հայտնվելու հետ։ 

Նրանք գնացել են ոստիկանություն. առերեսման ժամանակ մայրը խոստովանել է, որ երեխային վաճառել է գաջեթ գնելու, նահանգում ճանապարհորդելու և Instagram-ի իր էջի համար բովանդակություն ստեղծելու համար։ Այնուհետև պարզվել է, որ զույգը մտադիր է վաճառել նաև իրենց յոթամյա դստերը։
Իրավապահ մարմինները ձերբակալել են ութ ամսական երեխայի գնորդին՝ Պրիյանկա Ղոշին, իսկ մեղադրյալի ամուսնու նկատմամբ, ով նույնպես ներգրավված է եղել երեխայի վաճառքի մեջ, հետախուզում է հայտարարվել։