Ալեքսանդրա Գրիգորյանը դարձել է ծանրամարտի աշխարհի առաջնության հաղթող

Հայաստանի ծանրամարտի կանանց հավաքականի անդամ, 55 կգ քաշային Ալեքսանդրա Գրիգորյանը Մեքսիկայում ընթացող ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում երկամարտի 188 կգ արդյունքով (81+107 կգ) դարձել է ոսկե մեդալակիր։
Նա 107 կգ արդյունքով փոքր ոսկե մեդալ է նվաճել նաև հրում վարժությունում։
Աշխարհի երիտասարդական առաջնությունում Հայաստանն ընդհանուր առմամբ ունի 7 ներկայացուցիչ: