ՄԱԿ-ի միջնորդությամբ կնքված համաձայնագրի շրջանակներում օգոստոսի 13-ին հացահատիկով բեռնված ևս երկու նավ է մեկնել Ուկրաինայի Չեռնոմորսկ նավահանգստից. այսպիսով Ուկրաինայից մեկնած նավերի ընդհանուր թիվը հասել է 16-ի: Այդ մասին հայտնում է «Ռոյթերս» գործակալությունը՝ վկայակոչելով Թուրքիայի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությանը։
Ցորենով բեռնված Fulmar S նավը լքել է ուկրաինական Չեռնոմորսկ նավահանգիստը։ 12 հազար տոննա ցորեն տեղափոխող նավը ուղևորվել է թուրքական Իսկենդերուն նավահանգիստ: Մարշալյան կղզու դրոշով «Թոեն» նավը մեկնել է նույն նավահանգստից և շարժվել դեպի թուրքական Թեքիրդաղ նավահանգիստ՝ տանելով 3000 տոննա արևածաղկի սերմեր։
Հայտարարության մեջ նշվում է, որ օգոստոսի 13-ին հացահատիկ գնելու համար Թուրքիայից մեկ այլ նավ կմեկնի Ուկրաինա։