Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ

Մեկ տարի անց. ինչ նորություն կա Պեմզաշենի դաժան սպանության գործով 

Blog Image

Պեմզաշենի սպանության գործով մեղադրական եզրակացությունը մինչև երկուշաբթի  կպատրաստվի, մինչև ամսվա վերջ էլ գործը կմտնի դատարան։  Այս մասին այսօր MediaHub-ի հետ զրույցում ասաց Պեմզաշենի ընտանիքի սպանության գործով տուժողների իրավահաջորդի շահերի պաշտպան Գարիկ Գալիկյանը։

«Նախաքննությունն ավարտվել է, երկուշաբթի նյութերն ինձ կուղարկեն»,- ասաց նա։

Պեմզաշենում  2022 թվականի նոյեմբերի 9-ին տեղի ունեցած դաժան սպանությունների գործով մեղադրյալ Վրույր Բարսեղյանի պաշտպան Էդուարդ Աղաջանյանն էլ MediaHub-ին փոխանցեց, որ հիմա գործի նյութերի ծանոթացման գործընթացի մեջ են։ 

Հիշեցնենք, որ  Շիրակի մարզի Պեմզաշեն համայնքում նախորդ տարի նոյեմբերի 9-ին 31-ամյա Զարինե Մելիքսեթյանի և նրա երկու անչափահաս երեխաների դաժան սպանությունների մեջ մեղադրվող ազգականներ Արկադի և Վրույր Բարսեղյանները կալանավորված են։ 

Սպանության կասկածանքով նոյեմբերի 12-ին ձերբակալվել էր Շիրակի մարզի 32-ամյա բնակիչ Վրույր Բարսեղյանը, որը ոստիկանությունում ինքնախոստովանական ցուցմունք էր տվել՝ նշելով, որ սպանության օրն իր հետ է եղել նաև իր ազգական 36-ամյա Արկադի Բարսեղյանը։ 
Վերջինս իր մեղավորությունը չի ընդունում:

Լիաննա Թորոսյան

Send