Մի հատ էլ «աչքալուսանք» վարորդներին․ 2 ամսով կփակվի «Վստրեչի» կամուրջը

Մի հատ էլ «աչքալուսանք» վարորդներին․ 2 ամսով կփակվի «Վստրեչի» կամուրջը

Երևանի քաղաքապետարանից տեղեկացնում են, որ 06.03.2023թ-ից սկսվում են Երևան քաղաքի համայնքային ծրագրերով նախատեսված՝ Գարեգին Նժդեհի ուղետարի («Վստրեչի» կամրջի) դեֆորմացիոն կարերի վերանորոգման աշխատանքները:

Ըստ այդմ, մարտի 6-ից մինչև մայիսի 6-ը, ժամը 22:00-ից 06:00-ն ուղետարը փակ է լինելու:

Որպես այլընտրանքային ճանապարհ առաջարկվում է երթևեկել Քրիստափորի փողոցով: