ՏԿԵ փոխնախարարն ազատվել է պաշտոնից

ՏԿԵ փոխնախարարն ազատվել է պաշտոնից

Նարեկ Մանուկյանն ապրիլի 1-ից կազատվի Տարածքային կառավարման  և ենթակառուցվածքների նախարարի տեղակալի պաշտոնից։ Այս մասին տեղեկանում ենք վարչապետի որոշումից։

Մանուկյանն այդ պաշտոնում նշանակվել էր 2021թ. հոկտեմբերին։