Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Նախորդ ամսվա համեմատ Սևանա լճում դիտվել է ֆոսֆատ իոնի պարունակության նվազում

Blog Image

Օգոստոսի 7-8-ը հերթական անգամ Սևանա լճում իրականացվել է ջրի որակի մոնիթորինգ։

Դիտարկումներն իրականացվել են լճի ինչպես մակերևութային, այնպես էլ՝ հատակամերձ շերտերում:

Համաձայն նախնական արդյունքների՝

Լուծված թթվածնի կոնցենտրացիան լճի մակերևութային և միջին շերտերում մեծ է 6 մգ/լ-ից, ինչը բավարար է կենդանական աշխարհի պահպանման համար (Փոքր Սևանում՝ 6․6-7․6 մգ/լ, Մեծ Սևանում՝ 6․7-7․5մգ/լ):

Lուծված թթվածնի պարունակության նվազում դիտվում է Մեծ Սևանում՝ հիմնականում 20 մ, իսկ Փոքր Սևանում՝ 55 մ խորություններից սկսած՝ հատակամերձ շերտերում նվազելով մինչև 1.9-5.5 մգ/լ (80 մ խորությունում՝ 3․6մգ/լ):

Թափանցիկությունը Փոքր Սևանում կազմում է 1.9 մ, Մեծ Սևանում՝ 2.1 մ (ըստ Սեկի սկավառակի):

Ֆոսֆատ իոնի պարունակությունը.

1. ՄԱԿԵՐԵՎՈՒԹԱՅԻՆ ՇԵՐՏԵՐ. Մեծ և Փոքր Սևաններ՝ 0.09 մգ/լ:

2. ՀԱՏԱԿԱՄԵՐՁ ՇԵՐՏԵՐ. Մեծ Սևան՝ 0.055 մգ/լ, Փոքր Սևան՝ 0.210 մգ/լ։

Նախորդ ամսվա համեմատ Մեծ Սևանի բոլոր շերտերում, ինչպես նաև Փոքր Սևանի մակերևութային շերտերում դիտվել է ֆոսֆատ իոնի պարունակության նվազում:

Փոքր Սևանի 30-80 մ խորություններում նախորդ ամսվա համեմատ դիտվել է ֆոսֆատ իոնի պարունակության աճ՝ պայմանավորված կենսազանգվածի քայքայմամբ։

Send