Ե՞րբ է արտահերթի օրակարգը փոխվել, 8 հարցը 11 է դարձել․ Մինասյանը՝ փոխնախարարին

ԱԺ արտահերթ նիստի ժամանակ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը ՀՀ արդարադատության փոխնախարար Արմենուհի Հարությունյանից հետաքրքրվեց, թե ինչո՞ւ է արտահերթի օրակարգը փոփոխվել և ե՞րբ, քանի որ 8 հարցից դարձել է 11 հարց։ 

«Երկրորդը՝ իմ ընկալմամբ՝ հանձնաժողովում, երբ քննարկում էինք Քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխությունների հարցը, պետք է սա միայն առաջին ընթերցմամբ քննարկվեր, երկրորդը՝ պետք է ավելի ուշ քննարկեինք, բայց հիմա բաժանված օրակարգում երկու քննարկում է նշանակված։ Խնդրում եմ հստակեցնել, որոնք են, որ երկու ընթերցում են ենթադրում»,-ասաց Մինասյանը։

Փոխնախարարը պատասխանեց, որ ավելացվածների մեջ երկու ընթերցում չունենք, բացի բյուջեից։ 

Մանրամասները՝ տեսանյութում