Թուրքական «Բայրաքթար AKINCI» անօդաչու թռչող սարքը հայտնաբերել էր ջերմության աղբյուր, որը ենթադրաբար եղել էր Իրանի նախագահին տեղափոխող ուղղաթիռինը, ու կոորդինատները փոխանցել է Իրանի իշխանություններին։ Հայտնել է «Անադոլու» գործակալությունը։
Իրանի նախագահի ուղղաթիռի ենթադրյալ կործանման նախնական կոորդինատները՝ 38°47'10.0"N 46°42'56.0"E։
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատարը հաստատել էր, որ AKINCI անօդաչու սարքի կողմից հայտնաբերված ջերմության աղբյուրը ենթադրաբար եղել է Իրանի առաջնորդ Իբրահիմ Ռաիսիի ուղղաթիռի բեկորների վայրը։
Թուրքական անօդաչու թռչող սարքը, որը գտել էր Ռաիսիի ուղղաթիռի կործանման վայրը, դեպի ավիաբազա վերադառնալուց առաջ գծել է թուրքական դրոշը։
Որոնման հետագիծն արվել է FlightRadar24 ծառայության միջոցով:
Կադրերն այստեղ