Ինչպե՞ս են Թուրքիայի առաջնության ժամանակ ծեծի ենթարկում խաղի մրցավարներից մեկին (տեսանյութ)

Ինչպե՞ս են Թուրքիայի առաջնության ժամանակ ծեծի ենթարկում խաղի մրցավարներից մեկին (տեսանյութ)

Թուրքական Սուպեր լիգայի Անկարագյուջու-Ռիզեսփոր խաղից հետո մրցավար Հալիլ Ումութ Մելերը խաղից հետո բռունցքով հարված է ստացել դեմքին։

Մինչ նա գետնին է եղել, մեկ այլ տղամարդ ոտքով հարվածել է Մելերի գլխին, նախքան նա կարողացել է ոտքի կանգնել:

Մրցավարին առաջինը հարվածողը եղել է «Անկարագյուջու»-ի նախագահ Ֆարուք Քոջայը։

Բժիշկներն ասել են, որ նրա կյանքին վտանգ չի սպառնում։ 

Մելերի վրա ցնցող հարձակումները տեղի են ունեցել այն բանից հետո, երբ Ռիզեսփորը 97-րդ րոպեին հավասարեցրել էր հաշիվն Էրյաման մարզադաշտում՝ այն դարձնելով 1-1:

Թուրքիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Մեհմեթ Բույուքեքսին երկուշաբթի երեկոյան մամուլի ասուլիսում ասել է, որ երկրի առաջնության բոլոր հանդիպումները «կհետաձգվեն անորոշ ժամանակով» և, որ այս դեպքն «ամոթալի գիշեր էր թուրքական ֆուտբոլի համար»։

Տեսանյութն այստեղ։