Մենք մեր պատմությունից գիտենք, որ աջ ծայրահեղականությունը պետք է դադարեցվի․ Գերմանիայի ԱԳՆ-ն՝ ԱՄՆ պետքարտուղարին

Գերմանիայի ԱԳՆ-ն պատասխանել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյին, ով քննադատել էր «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցությունը ծայրահեղական ճանաչելը։
ԱՄՆ պետքարտուղարն ասել էր, որ Գերմանիայում ժողովրդավարություն չի մնացել, միայն «քողարկված բռնակալություն»։
«Սա ժողովրդավարություն է: Այս որոշումը մանրակրկիտ և անկախ հետաքննության արդյունք է, որը նախատեսված է պաշտպանելու մեր Սահմանադրությունը և օրենքի գերակայությունը: Անկախ դատարանները կունենան վերջնական խոսքը: Մենք մեր պատմությունից գիտենք, որ աջ ծայրահեղականությունը պետք է դադարեցվի»,- նշել է գերմանական գերատեսչությունը սոցցանցերում։