Սուրեն Շահվերդյանը՝ Ստանիսլավսկու անվան ռուսական պետական  դրամատիկական թատրոնի տնօրենի պաշտոնակատար

Սուրեն Շահվերդյանը՝ Ստանիսլավսկու անվան ռուսական պետական  դրամատիկական թատրոնի տնօրենի պաշտոնակատար

Երևանի Կ․ Ստանիսլավսկու անվան ռուսական պետական  դրամատիկական թատրոնի տնօրենի պաշտոնակատար է նշանակվել ռեժիսոր Սուրեն Շահվերդյանը։

Նշանակումը կատարվել է 6 ամսով, որից հետո տնօրենի թափուր պաշտոնի համար կհայտարարվի մրցույթ:

Այսօր հրաժարական ներկայացրած Մարիաննա Մխիթարյանը կշարունակի աշխատել թատրոնում որպես տնօրենի խորհրդական: