Այս պահին ես չեմ մեկնաբանի՝ ինչ է ժողովրդավարությունը, այն բարդ պրոցես է, ու բնական է, որ թե՛ Հայաստանը, թե՛ աշխարհի բոլոր պետությունները լուրջ անելիքներ ունեն ժողովրդավարության համատեքստում։ Այդ մասին այսօր Կառավարության շենքի մոտ լրագրողների հետ զրույցում ասաց ՄԻՊ Անահիտ Մանասյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյո՞ք ժողովրդավարական երկիր է Հայաստանը, որտեղ 20-ից ավելի քաղբանտարկյալ կա։
Դիտարկմանը, որ իշխանություններին մեղադրում են արցախցի Տաթև Վիրաբյանին քաղաքական դրդապատճառներով կալանքի տակ պահելու մեջ, Մանասյանն արձագանքեց՝ ինքն ընդհանրապես խնդիր է տեսնում, որ կալանքը որպես խափանման միջոց Հայաստանում չափազանց հաճախ է կիրառվում։
Հիշեցնենք, Տաթև Վիրաբյանը զոհվածի քույր է, անչափահաս երեխայի մայր։
«Կոնկրետ այս դեպքի հետ կապված պետք է արձանագրում անեմ, որ ՄԻՊ-ն իրավունք չունի միջամտելու դատարանների գործունեությանը, ուստի ազատորեն չի կարող խոսել։ Բայց նշեմ, որ Վիրաբյանի հարցի հետ կապված տարատեսակ միջամտություններ արել ենք, առողջական վիճակի վերաբերյալ ահազանգից հետո անմիջապես կապ ենք հաստատել իրավասու պետական մարմինների հետ։ Նրա իրավունքների խախտման հետ կապված խնդիր արձանագրելու համար մեզ մնացել է իրավասու մարմիններից պարզաբանումներ ստանալը»,- նշեց Մանասյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։