Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Վրաերթ Ջրվեժ գյուղի մոտակայքում․ հայտնի է զոհի և վիրավորների ինքնությունը

Blog Image

ՀՀ ոստիկանությունից տեղեկացնում են, որ հուլիսի 16-ին՝ ժամը 15.40-ի սահմաններում, Կոտայքի մարզի Ջրվեժ գյուղի վերջնամասում՝ գերեզմանատան մոտակայքում, «Հոնդաի Սոնատա» մակնիշի ավտոմեքենան բախվել է «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենային, որն էլ բախվել է մեկ այլ «Մերսեդեսի»՝ վրաերթի ենթարկելով վարորդին ու երկու տղամարդու: «Մերսեդեսի» 36-ամյա վարորդ Արման Խանզադյանը մահացել է, իսկ մյուս երկու քաղաքացիները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Կատարվում է քննություն:

Send