Օդի ջերմաստիճանը՝ առաջիկա օրերին

Օդի ջերմաստիճանը՝ առաջիկա օրերին

Երևան քաղաքում՝ ապրիլի  19-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Ապրիլի 20-23-ին օրվա ընթացքում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Այս մասին հայտնում են Հայհիդրոմետից։

Հանրապետության տարածքում` ապրիլի 19-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 20-23-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։

Քամին՝ արևմտյան՝ 2-5մ/վ: Ապրիլի 21-23-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 14- 17մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն ապրիլի 19-22-ին աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով։