Երեկ՝ օգոստոսի 30-ին, հորդառատ անձրևի հետևանքով գրեթե 1,5 ժամ դժվարանցանելի էր դարձել Երևանում Հաղթանակ կամրջի վրա երթևեկությունը։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, լարված էին աշխատում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Երևանի փրկարարական ջոկատից ժամանած փրկարարներն ու ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի պարեկները՝ գնդի հրամանատար Անդրանիկ Իսախանյանի, գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի գլխավորությամբ։
Պարեկները կամրջի վրա հայտնաբերեցին 25-ից ավելի համարանիշներ, որոնք ընկել էին ավտոմեքենաների վրայից, իսկ տերերից շատերը տեղյակ չէին այդ մասին։